Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աշխարհի ամենաքաղցր քաղաքում

Աշխարհի ամենաքաղցր քաղաքում
31.10.2023 | 20:55

Զգացմունքներս խառն են. սերը, մտահոգությունն ու պաշտպանելու ձգտումը։

Վայրը...

Շատ լավ մարդկանց տանը, որոնց բնակարանից նռնենին և արքայանարնջի ծառերն են երևում, հարևանի պատշգամբում էլ կառալյոկի չիրն է կախած։ Շուրջ բոլորն Արաքսի թթվածնով է լցված ու գիհու նոսր անտառի ֆիլտրած օդը։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6004

Մեկնաբանություններ